18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան անհնար է համարում Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող իրավիճակն  ավելի անհնարին է դարձնում եվրաանդամակցության բանակցությունները թուրքական կողմի հետ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝  այդ մասին նա ասել է «France Inter» ռադիոյի հետ զրույցում: Ֆրանսիացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունները այս պահին դադարեցված են: Բայց և անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև: «Վերջին […]

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»-ը հիվանդանոցում է.մանրամասներ

 «Լիա» գեղեցկության սրահում  մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց եւ նիստին չի կարող ներկայացվել: «Ես գրություն եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու, թե ինչու է Բանդուրյանը տեղափոխվել հիվանդանոց, […]

Հաշմանդամի սայլակը և լսողական սարքը կտրամադրվեն հավաստագրերով

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել  […]

Ի՞նչ պատահեց «Սասնա ծռեր»-ի դատավորին. մանրամասներ /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով այսօրվա նիստը անցավ բավականին լարված: Փաստաբանները դատավորին հայտնեցին, որ պատրաստվում են նրա նկատմամբ բողոք ներկայացնել Արդարադատության խորհրդին: «Այնպիսի իրավիճակ է, որ կարող է հանրության մեջ տպավորություն ստեղծվել, որ կարգազանց են միայն փաստաբանները»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը նշեց` դատավորի մեջքին կանգնած է պետությունը, բայց […]

Արեգակի վրա հզորագույն բռնկում է գրանցվել /տեսանյութ/

Նախօրեին Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը, ինչի արդյունքում վատացրել է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում: Մասնագետները նշում են, որ այսօր սպասվում է մագնիսական փոթորկի սկիզբ, ինչը կհանգեցնի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատթարացման: Մանրամասները՝ տեսանյութում

Ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ: Քրեական գործերից […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։

Կարեն Կարապետյանը մաքուր է

 «Առաջին անգամն է, որ մենք ունենք այնպիսի վարչապետ, ով ոչ թե Արևմուտքի ճաշակով է, այլ ՌԴ-ի կողմից օժանդակություն ստացող գործիչ։ Նա ՌԴ-ի հետ խորը հարաբերություններ ստեղծելու կողմնակիցն է։ Իսկ սրա մեջ, հավատացե՛ք, դրական բան կա։ Երբ որ վարչապետն Արևմուտքի ճաշակով էր, Արևմուտքը բոլ-բոլ փող էր տալիս, մեր պարտքն էլ վերջին տարիներին եռապատկվել է։ Արդյունքում մեր […]

Համերգ քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Այս տարի լրանում է «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի 5-ամյակը: Հիմնադրամն ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Բժշկության զարգացման արդի պայմաններում մանկական քաղցկեղի 80 տոկոսը բուժելի է, սակայն պահանջում է մեծ ռեսուրսներ, որի հայթայթմանն էլ աջակցում է հիմնադրամը: Հիմնադրամի հնգամյակը նշանավորելու և նոր միջոցներ հավաքագրելու նպատակով սեպտեմբերի 10-ին Mezzo ակումբում կկայանա «Հայ […]

Ընդդիմությանը կարծես հրամայել են ջրի սակագնի բարձրացմանը չանդրադառնալ

Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը»  ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ: Սեպտեմբերի 7-ին կայացած   մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանն և Ծովինար Կոստանյանը կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել ընկերության հայտը, իսկ պատկան մարմիններին՝ աուդիտ անցկացնել, քանի որ վստահ են՝ չարաշահումներ կհայտնաբերեն ընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի