Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ ատելությամբ լեցուն հայացքը, որ ինձ էր ուղղել. Վազգեն Սարգսյանը սարսափել էր

1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, պաշտպանության նախարար, ամենակարող Վազգեն Սարգսյանը հայկական զորքը՝ տանկերը, իջեցրեց Ազատության հրապարակ: 1996-ի դեկտեմբերին մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու է բանակը միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին. -Ատելության այն դոզան, որ կար մեր հասարակության մեջ (սեպտեմբերյան դեպքերի-խմբ.), ինձ հուսահատության հասցրեց: Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ: Ուզում էի ժողովրդին համոզել, […]