ԱԺ-ում ծեծկռտուքի հարցը հասել է ԵԽԽՎ․ «Հրապարակ»
«Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։ Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով […]




































