17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անողոք վիճակագրություն․ մեր երկիրն ամենաշատ վարակվածներից է

Politeconomy.org գրում է«Համավարակը բոլորիս վիճակագիր դարձրեց: Այս կամ այն չափով, իհարկե: Բոլորս ենք փորձում որևէ բան հասկանալ թվերից: Որոնց և հավատում ենք և չենք հավատում: Երևի հավասարապես: Բայց փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է անում մեր հետ համավարակը:

Հայաստանը բնակչության պաշտոնական քանակով 138-րդ երկիրն է: Բայց համավարակի համաշխարհային ցանկում այս շաբաթ հայտնվեցինք 55-րդ տեղում՝ վարակակիրների բացարձակ թվով (10 009 մարդ): Մեզանից առաջ Բոլիվիան է (բնակչությունը 11 մլն-ից ավելի): Մեզանից հետո Ալժիրն է (42 մլն-ը գերազանցող բնակչությամբ և վարակվածների 9 513 քանակով): Հասկանալի է, որ բնակչության քանակի համեմատ աննախանձելի հարևանություն-շրջապատում ենք հայտնվել:

Բուն աշխարհագրական-տարածաշրջանային հարևանությունը ևս մխիթարական չէ՝ բազում իմաստներով: Ակտիվ վարակակիրների քանակով մեր տարածաշրջանում առաջինը Թուրքիան է (31 259 ակտիվ վարակակիր), երկրորդը Իրանն է (26 543 ակտիվ վարակակիր): Մեր երկիրը բնակչության քանակով զիջում է և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին: Բայց վարակակիր-հիվանդների քանակով երրորդն ենք (6 424 հիվանդ): Հետո Ադրբեջանն է (2 086 հիվանդ), վերջինը Վրաստանն է (150 ակտիվ վարակակիր): Վրացական օրինակը, ցավոք, տարածաշրջանում ոչ ոք չուսումնասիրեց ու չկիրառեց: Արտակարգ դրություն հայտարարած պետությունների մասին է առաջին հերթին խոսքը: Վրաստանում այդ ժամանակաշրջանում փակ էր հնարավոր ամեն ինչ: Մինչհամայնքային ճանապարհներից մինչև տարադրամի փոխանակման կետեր:

Իսկ հիմա մի ցուցանիշի մասին, որ առաջինն իշխանությունները հնչեցրին: Մի քանի օր առաջ մեր իշխանավորները համարյա շուտասելուկի վերածեցին այն նախադասությունը, որ 1 մլն բնակչության հաշվարկով վարակակիրների բացարձակ քանակի ցուցանիշով «հավասարվել ենք» Ռուսաստանին: Նախ արդեն ոչ թե հավասարվել ենք, այլ՝ շրջանցել: Ռուսաստանի վարակվածների քանակը մեկ մլն բնակչության հաշվարկով 2 904 է: Մեր ցուցանիշն արդեն 3 378 վարակվածն է: Մենք այս ցուցանիշով նոր հարևաններ ունենք Մալդիվները՝ 3 389 վարակված, և Պորտուգալիան՝ 3 225: Պորտուգալիան այս ցուցակում մեզանից անմիջապես հետո է և 30-րդ պետությունն է՝ իր 10 մլն-ը գերազանցող բնակչությամբ: Մեզանից առաջ գտնվող հարևանը՝ Մալդիվները, մոտ 540 հազար բնակիչ ունի: Ուստի ցանկացած վիճակագիր կասի, որ այս պարագային հարկավոր է վերապահումով մոտենալ մեկ մլն-ի հաշվարկի մեթոդին: Այս մեթոդը զուտ համեմատական պատկեր ստանալու համար է: Եթե ցուցակից դուրս թողնենք այն «գաճաճ» երկրների ցանկը, մենք ուղիղ 10 տեղով առաջ կհայտնվենք: Որովհետև 1 մլն-ի հաշվով վարակակիր ունեցող երկրների ցանկում 2-րդ տեղում Սան-Մարինոն է՝ իր 34 հազար բնակչությամբ: 3-րդը Վատիկանն է՝ իր 801 բնակչով, 4-րդը Անդորրան է՝ 77 հազար բնակչություն:

Փաստորեն, համավարակի վիճակագրությունը հստակ ընդգծում է, որ մեր երկիրն ամենաշատ պատուհասված-վարակվածներից է: Իհարկե կարելի է մատնանշել ավելի պատուհասված երկրներ: Օրինակ, Կատարը, որ 50 տարեկան պետություն է՝ իր առողջապահական համակարգի համապատասխան փորձառությամբ: Ու այդ փորձառությամբ և կառավարման միապետական (բացարձակ միապետական) համակարգով «գլխավորում է» համավարակի ցուցակը:

Չեմ կարծում, որ մեր առողջապահության համակարգի հին ու նոր մենեջերներին ու բժիշկներին «կշոյի» այս համեմատությունը: Գոնե հիմա: Բայց մեր համավարակային վիճակագրությունն օր օրի նոր թվեր է մատուցում: Հունիսի 2-ի վարակվածների թվով մենք 20-րդ երկիրն էինք: 21-րդը 110 մլն բնակչություն ունեցող Ֆիլիպիններն է: Ասեք, որ մտածելու թեմա է:

Արա Գալոյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ