22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Ի գիտություն Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ: Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչու՞ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն […]

Դրամն ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը: «Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»:

Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի․ դեսպանատուն

Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացի Վրաստանի տարածքով ապրիլի 9–ին տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։  «Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև […]

Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների […]

Իշխանական խաղերը չեն հանդուրժում․ Սիսիանում ակցիաներ կանեն․ «Հրապարակ»

«Սիսիանում երեկ տեղի ունեցած ծեծի պատճառով՝ կրքերը չեն հանդարտվում. սիսիանցիները վճռական են տրամադրված եւ չեն հանդուժում իշխանական խաղերը՝ պատրաստվելով բողոքի ակցիաներ անել` ընդդեմ ՀՀ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի:  Սիսիանցիները ոչ միայն չեն ներում ԺՊ-ի կողմից 70-ամյա տարեց քաղաքացուն ծեծելու հանգամանքը, այլ նաեւ այն, որ իշխանական քարոզչամեքենան լծվել է նրա մերժելի արարքն արդարացնելու […]

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ Հրապարակ

«Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան […]

Տարեսկզբին աշխատատեղերը կտրուկ կրճատվել են․ 168.am

168.am-ը գրում է․ «Կորոնավիրուսի հետևանքով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։ Աշխատատեղերի փակումը սպառնում է երկրում գործազրկության ավելացմանը և սոցիալական լարվածության խորացմանը։ Հատկապես որ, մինչ այդ էլ իրավիճակը բարվոք չէր։ Վերջին […]

Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատություններից. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը: Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են խոսում […]

Ինչպես Երևանի քաղաքապետարանը դիտավորությամբ կասեցրեց պարգևավճարի նվիրաբերումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ և համաքաղաքացիներ, ավելի վաղ տեղեկացրել էի, որ եռամսյակային պարգևավճարս պետք է ամբողջությամբ փոխանցեմ համավարակի առաջնագծում պայքարող բժիշկներին և բուժհաստատություններին` կոչ անելով նաև գործընկերներիս միանալ իմ ինքնաբուխ նախաձեռնությանը: Ցանկությունս ամենաբանականն ու ամենամարդկայինն էր` մեր նվիրյալ բժիշկներին օգնելու և երախտագիտությունս հայտնելու համար: Ցավով պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի