28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական փոփոխությունների օրը 2 իմքայլական եղել է կորոնավիրուսով վարակված․ Alternativ

Alternativ.am-ը գրում է․ «ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավել է: Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ արձանագրենք, հետևյալը։ Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ: […]

Թորոսյանի անտեսված կոչը․ ԱԺ փոխնախագահը և այլ իմքայլականներ՝ սրճարաններում

Իշխանական պատգամավորներն անտեսում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը և շարունակում են այցելել սրճարաններ: Այս առնչությամբ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է սրճարանում նստած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Մանթաշյանը լուսանկարին կից հիշեցրել է առողջապահության նախարարի կոչը և գրել «Սա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, […]

Սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն․ Ալվինա Գյուլումյան

Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: Azatutyun.am- ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին: «12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, […]

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնում, որ հակառակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի` իշխող մեծամասնությունն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:  «ԵԺԿ-ն ցավում է, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների առաջարկին։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի Վենետիկի հանձնաժողովի հետ […]

Էսօր ինքը փառքի մեջ է, իսկ ժողովուրդը՝ աղքատության․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այլևս անվիճելի է, որ այս մարդն ի վիճակի է իր իշխանությունը պահելու համար ոտնատակ տալ ամեն ինչ և ամենքին: Ինքը չի ուզում հավատալ, որ այլևս չունի ժողովրդի վստահությունը, և հոգու խորքում հասկանում է, որ փաբել է այդ ժողովրդին: Էսօր ինքը փառքի մեջ է, իսկ ժողովուրդը՝ […]

Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել

Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։ Հայտարարություն առաջին «Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր […]

«Պողոսը» չի ներելու Փաշինյանին գույքահարկի համար. Անդրանիկ Թևանյան

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պողոսները Նիկոլ Փաշինյանին ներեցին կառավարական առանձնատան թանկարժեք վերանորոգումը, ներեցին թանկարժեք ավտոմեքենաները, թանկարժեք շրջագայությունները, ապօրինությունները, Ալիևի հետ սիլի–բիլին, չկատարված խոստումները, պաթոլոգիկ ստերը և նույնիսկ կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում համաճարակի տարածման մասշտաբներն ու կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերը, բայց չեն ների տների գույքահարկի բարձրացումը։ Ընդ որում՝ ոչ թե ձևականորեն ու […]

«Այս դաժան փաստերի պատասխանատուն Փաշինյանն է». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COVID-19 վարակակիրներ. Վրաստան` 921,Հայաստան` 23.909. Մահացածներ. Վրաստան` 14,իսկ Հայաստան` 553: Այս դաժան փաստերի պատասխանատուն Փաշինյանն է, ով համավարակի դեմ պայքարելու փոխարեն զբաղված է սամասուդերով ու ՍԴ-ի վրա հարձակմամբ: Սա է քո կառավարման պատկերը,Նիկոլ Փաշինյան»:

ԱԺ մամուլի հաղորդագրությունը սահմանադրական կարգի տապալման հանցակազմի իրեղեն ապացույց է. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև դատարանի նախագահի լիազորությունները դադարել են: Նախ՝ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ իրավական ուժ ունի այս հաղորդագրությունը։ Մյուս կարևոր հարցը՝ կարո՞ղ են  արդյոք Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը հունիսի 27-ից թեկնածուներ առաջադրել, ինչպես նշվում է հաղորդագրությունում։ Ծանոթանալով Ազգային ժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի