Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 320 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 20 588 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 320-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 9131 մարդ (+129), այս պահին բուժվում է 10 980-ը (+178)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 477 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 360 (+10), այլ պատճառներով՝ 117 (+3): Մեկ օրում մահացել է 13 մարդ:





































