Ռուսամետներ-ռուսատյացներ բաժանման գինը կարող ենք վճարել պետության կորստով․ Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։ Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է […]





































