23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու. Միքայել Մինասյան

Ես չեմ դադարեցրել պայքարը, ես ձեզ խոսք եմ տվել եւ խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ կվռնդենք  Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից, քանի որ այնտեղ նստած նա զբաղված է սեփական փառք ու փող աշխատելով եւ կործանելով ՀՀ-ն ու ՀՀ ժողովրդին: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` իր նոր տեսանյութում, որտեղ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Նա, մասնավորապես, պատասխանեց ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Խաչատրյանի հարցին, թե ինչու է դադարեցրել տեսանյութերը, դուրս եկել պայքարից եւ այն մեղադրանքին, որ «կան խոսակցություններ, որ պայմանավորվել է Նիկոլի հետ, եւ այդ պատճառով դադարեցրել է տեսանյութերի հրապարակումը»:

«Ես իրավունք չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել, ես կարող էի պայմանավորվել, երբ նա ինձ արեց առաջարկ Հռոմում, ես կարող էի պայմանավորվել, երբ նա մարդ ուղարկեց հեռախոսով  եւ խնդրեց պայմանավորվենք, դադարեցնենք մեր «Ստի վերջը», եւ նա կդադարեցնի քրեական հետապնդումը, բայց դա ես նույնիսկ չեմ կարող մտածել»,- ասաց նա:

Անդրադառնալով Լիանա Խաչատրյանի այն հարցին, թե երբ է Հայաստանում կորոնավիրուսը վերջանալու, Մինասյանն ասաց, որ չի վերջանալու, քանի որ կորոնավիրուսը կվերջանա, երբ պետությունը պայքարի դրա դեմ:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի վայրկյան չի պայքարել կորոնավիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսից սարքել է իր ամենամտերիմ ընկերը, որովհետեւ օգտագործելով կորոնավիրուսը՝ նա կարողանում է բացատրել, թե ինչու են մարդիկ ամեն օր ապրում ավելի վատ, քան նախորդ օրը: Պատասխանը` կորոնավիրուսը, ոչ, կորոնավիրուսը բացարձակ  կապ չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը եւ դա արել է մինչեւ կորոնավիրուսը: Բացի այդ Նիկոլ Փաշինյանը այս ժամանակահատվածն օգտագործում է, որպեսզի ԱԺ-ում անցկացնի օրենքներ, որոնք կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետ»,-ասաց նա` հավելելով, որ Լանզարոտեի «խայտառակ, հակահայկական» կոնվենցիայի ընդունումը, օրինակ, ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ:

Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների պատճառով մի գյուղի չափ` 700 մարդ է մահացել:

«Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու: Ես իմ բոլոր սխալներով հանդերձ միշտ քնել եմ խիղճս հանգիստ եւ հիմա էլ է խիղճս հանգիստ: Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հիշեք, որ դուք պաշտպանում եք մարդասպանի, որի պատճառով մահացել է մի գյուղ ժողովուրդ: Եվ քանի կա Նիկոլ Փաշինյանը, չկա լույս թունելի վերջում, քանի որ թունելի վերջում Նիկոլ Փաշինյանն է»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ