Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։