«Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ […]





































