01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել. Մակունց

Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել: Ավելին՝ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ, այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Մենք մնում ենք այն համոզման, որ սահմանադրական հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ իրավիճակը շտկելու համար, սակայն հասկանալի է, որ չենք կարող այն իրականացնել: Հետևաբար, գալով […]

Շարունակեք, խայտառակվեք մինչև վերջ. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության  նախկին նախարա Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սա էլ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը։ Կարճ ասած՝ Վենետիկը թույլ է տվել փոխեք, բայց նախատեսեք անցումային շրջան, արեք աստիճանաբար։ Անգամ քարտուղարն է արձանագրել, որ չեք պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը: Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ»։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Վերջինիս կողմ քվերակեց 89 պատգամավոր։ Ընդդիմադր խմբակցությունները չմասնակցեցին նիստին և քվեարկությանը։ Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։ Առաջարկվում են հետևյալ փոփոխությունները․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ […]

Այս հնամաշ ավտոբուսների ջարդոնը մրցույթով հանձնվում է ձեռքբերող կազմակերպությանը․ Դավիթ Խաժակյան

Այսօր մասնակցեցի համայնքապատկան հնամաշ և ջարդոնի վերածված ավտոբուսների դուրսգրման գործընթացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Հուսով եմ նոր ավտոբուսների ժամանումը ավելի առաջանցիկ կլինի, քան մաշվածության պատճառով հների վերացումը: Այս ջարդոնը մրցույթով հանձնվում է ձեռքբերող կազմակերպությանը, որը վերամշակելու է մետաղը իր ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում»,- նշել է […]

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար

Panorama.am-ը գրում է. «Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը  պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ […]

Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ի խնդրի վերաբերյալ եւ գրառում արել: «Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։  Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել […]

«Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ եք անում դուք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել» ՍԴ-ի հարցը, ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան եւ հակաօրինական․․․ Այո, եւ այս մասին տարբեր իրավաբաններ, ՍԴ մասնագետներ, փաստաբաններ եւ այլ ողջախոհ մարդիկ իրենց բողոքը, խոսքը, դժգոհությունն են հայտնում, ինչպես օրինակ, սահմանադրագետ Վարդան […]

Իշխող ուժի կողմից ձևավորված ՍԴ կազմը փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո. Դավիթ Հարությունյան

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։ Այս մասին «Փաստինֆոյում» գրել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության` իշխանության նախաձեռնած նախագծին:   Հոդվածը մասամբ` ստորև. «Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով […]

Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն. Ամրամ Մակինյան

Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը: «Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը… Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն, որն արտահայտվելու է օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության մի հատվածի լիազորությունների ապօրինի դադարեցմամբ: Գործընթացին լուռ հետևելն առաջացնում է առանձին հանցակազմ …»,-գրել է նա:

Ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Պարզվել է, որ նոյն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված