Օրենքով, թե առանց օրենքի՝ զավթել համայնքները․ իշխանության նպատակը. «Հրապարակ»
Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել` ի կատարումն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների: Իմաստը հասկանալի է` լծակները վերցնել նախկին համայնքապետերի ձեռքից, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանք չկարողանան դրանք օգտագործել: Եվ հակառակը` լծակները տալ այն անձանց ձեռքը, ովքեր կաշխատեն բացառապես «Քաղպայմանագրի» թեկնածուի եւ ցուցակի օգտին: […]





































