Ձեր կառավարությունում կա՞ գոնե մեկը, որը կարող է խոսել ոչ թե Բադեն-Բադենի, այլ մեր հայրենիքի օկուպացիայի մասին. Հայկ Մամիջանյան
ԱԺ-կառավարության հերթական հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Կառավարությանը, թե արդյո՞ք գործադիրում կա որևէ պաշտոնյա, որը կբարձրաձայնի Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածքներն օկուպացնելու մասին: «Տևական ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից որևէ մեկից որևէ միջազգային հարթակում ես չեմ լսել Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին փոքրիշատե ամուր հիշատակում: Ավելին, ձեր ֆրակցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում […]





































