24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը մատնանշեց այս իրավիճակից դուրս գալու ելքը

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարի իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև ներկայացրեց դրանից դուրս գալու իր քայլերը։ Նա նշեց, որ աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի վերաբերյալ մի առիթով ինքն արդեն ասել էր, որ այդ ընտրություններն […]

Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևանում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, բայց համբերատար աշխատել է Մարությանի հետ՝ ցնցումներից զերծ մնանք. Թորոսյան

Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Իրերն իրենց անունով կոչելու ժամանակ Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով […]

Արցախյան վերջին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի պատիժը. Սերժ Սարգսյան

ՀՀԿ համագումարի ժամանակ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ հասարակությանը հուզող մեկ  կարևոր  հարցի՝ պատերազմի և դրա ելքի հետ կապված կա՞ր արդյոք դավաճանություն: «Այո, կար, քանզի դավաճանական  աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ: Դավաճանական աստիճանի անհայրենիք էին ու ապազգային, և միաժամանակ՝ դավաճանական աստիճանի մեծամիտ և հպարտ: Ես վստահ եմ, որ […]

«Տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր, ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում. Սերժ Սարգսյան

Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, ՀՀԿ համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր […]

«Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ». Սերժ Սարգսյանը՝ 2018թ․ մասին

2018թ. ես հեռացա՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների և աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի և ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արդյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը՝ իշխանության եկածներից նույն ոգևորությամբ պահանջելով հետևողականորեն […]

Զինվորների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն. Սարգսյան

Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր հայրենակիցներից փորձում են խլել արժանապատվության իրավունքը՝ կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում։ «Երբ քաղաքական ընդդիմախոսներին ու նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից, երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում […]

Միջանցքի հարցը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է։ Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «միջանցք»-ի […]

Մարդկանց կերակրում են առասպելական ստերով, պահում թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում մի խեթ հայացքով. Սերժ Սարգսյան

Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70 տոկոսն, առհասարակ, մերժում է հետևել քաղաքական գործընթացներին։ Մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը, «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին կխոսենք։ Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի