27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է […]

Արթուր Դավթյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների:   […]

Շոյգու․ Ղարաբաղի փորձը օգտակար էր Ղազախստանում ռուսական զորախումբը տեղակայելիս

«ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո», – այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ ընդգծելով, որ վերջնական որոշումը կայացնելու են Ղազախստանի իշխանությունները, տեղեկացնում է Ազատությունը։ «Ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են կարևորագույն ռազմական, պետական և սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը», – հայտարարել է […]

«Վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա նման որոշում». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող արտոնությունների   մասին քննարկման ժամանակ ասաց, որ հարցը խորքային լուծում է պահանջում:  Եվ դա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև պետության որոշելու խնդիրն է։ «Մենք անդրադառնում ենք միայն այսպիսի խնդրի՝ զոհվածի վարկը զիջե՞նք, թե՞ չզիջենք, նույն հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասով։ Մենք չենք անդրադառնում մի […]

«Նման մարդկանց չպետք է թողնենք հերոսի արյան տեր դառնալ». մանկուց որդուն լքած մայրը ներկայացել է ՊՆ ու պահանջել զոհված որդու մասով փոխհատուցում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, թե դեպք է եղել, որ զինծառայողի հայրը մանկուց թողել գնացել է, դեպք է եղել, որ մայրն է մանկուց […]

Ղազախստանում իրադրությունը կայունանում Է

Ղազախստանում իրադրությունն ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: Այդ մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեին (ԱԱԿ): «ԱԱԿ-ի տեղեկատվության համաձայն, իրադրությունը երկրում ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: «Կիբեռվահան» համակարգը գործում է նախատեսված ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի 2-ին […]

Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով։ Ադրբեջանում ընթանում է ՀՀ զինված ուժերի սպաներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը։ Ակնհայտ է,որ Բաքվի հանցագործ ու հայատյաց ռեժիմի կտտանքների հետեւանքով, Իշխան Սարգսյանը «խոստովանել» է, թե «իրենք 2021-ի մայիսին պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի