ՏԻՄ-երը գրավելու փոխարեն հետ գրավեք Հադրութն ու Շուշին, կապիտուլյանտներ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԻՄ-երը գրավելու փոխարեն հետ գրավեք Հադրութն ու Շուշին, կապիտուլյանտներ»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԻՄ-երը գրավելու փոխարեն հետ գրավեք Հադրութն ու Շուշին, կապիտուլյանտներ»։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական « Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը:
Ռուսաստանը համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության և բարիդրացիության ձևավորմանը: Այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական դեր ստանձնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Կրեմլի պաշտոնական կայքում նշվում է, որ Պուտինը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: ՌԴ նախագահի կողմից շնորհավորանք ստացած պաշտոնաթող ղեկավարների թվում են նաև Սինձո Աբեն, […]
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ գալիք Նոր տարին, մաղթում եմ խաղաղություն, հաղթանակներ և բարեկեցություն։ Տեսանյութում մեր 3 տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունն է»։
Նարինե Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը սրբազան գոյաբանական պայքարում է: Առկա մարտահրավերները, ավաղ, անթիվ են, դիմակայմանն ուղղված քայլերը՝ չափազանց տկար: Հավաքական պաշտպանողական բնազդի՝ րոպե առաջ ձևավորումը կենսական է: Անհրաժեշտ է ազգային ուխտ, որը կսահմանի այն եզրագիծը, որից անդին ոչ մի հայ պատրաստ չի լինի զիջել, այն կլինի համահայկական ու միասնական, որի գաղափարախոսությունը ԿԲԽԻ […]
Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 196 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք […]
2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը hraparak.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է, թե մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։ «Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ […]
Վարդենիսում այսօր ավագանու անդրանիկ նիստն է հրավիրված, որը լարված մթնոլորտում է ընթանում։ Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է հաղթել՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Միասնական Վարդենիս» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել՝ ունենալով 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։ Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որին սատարում է ՔՊ-ն, լարված իրավիճակ փորձեց […]
























