12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր է բոլորի համար

“Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից  ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ […]

Երկու խաղ հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը

Այսօր և վաղը ողջ աշխարհում տեղի կունենան ֆուտբոլի ազգային հավաքականների բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ երկրների համար կունենան անչափ  կարևոր նշանակություն 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Անկասկած մեզ համար կարևոր է Հայաստանի հավաքականի ելույթը, ով այսօր երևանի ժամանակով 20:00-ին քննություն կընդունի Չեխիայի ազգային հավաքականից: Դա, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք Դանիայի հետ հանդիպումից հետո […]

Դասական ոստիկանության ռեժիմն է ակտիվացել. Կիվիրյան

Armeniatoday  լրատվատկան կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ վերջին շրջանում Երեւանում բռնությունների են ենթարկվում քաղաքացիական ակտիվիստներ: “Հայաստանում ոստիկանությունը դարձել է կրիմինալ, հրահրում է: Հակառակ դեպքում կսաստեր հրահրողներին: Ռեժիմը տեսնում է վտանգ հասարակությունից, դրա համար է փորձում կոտրել ակտիվ քաղաքացիներին”,-ասաց Կիվիրյանը: Նրա կարծիքով, քաղաքական դաշտը մեռած է, ու միայն հասարակական ակտիվ […]

Հայաստանում կուսակցական համակարգը վերացած է

Ազատամարտիկների հանրահավաքին անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությանը, Երվանդ Մանարյանը ասաց. “Երեկվա հայտարարությունը եթե ինչ որ տեղ, ինչ որ ձևով ընդունելի է, բայց էտ կարգի ընդունելի լինելը պետք չի, մեզ պետք է մեր մտածողությունը, մեր երկրին մեր տեր լինելը, ոչ թե մի պատահական բան, հանկարծ էս մի նախադասությունը մեզ հարմար եկավ, ուռռռա… “: […]

Մեկնել է Սյունիք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր  մեկնեց Սյունիքի մարզ:   Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա տեղում կծանոթանա մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։ Կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։         Նախարար Դումանյանը նաև կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։  

Ավանդական սեռական հարաբերության մանրամասները` շինիչ նախագծում. Չորրորդ իշխանություն

Մամուլի տեղեկությունների համաձայն, Խաչիկ Ստամբոլցյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով է ուղարկել մի օրինագիծ, որով սահմանվում է ”ավանդական սեռական հարաբերություն” հասկացությունը: Թերթը գրում է, որ օրինագիծը, բնականաբար, մերժվել է: Ամենայն հավանականությամբ` պատճառը եղել է այն, որ օրինագիծն առանց նկարազարդումների է եղել, ինչն էլ խիստ հիասթափեցրել է պատգամավորներին: Խաչիկ Ստամբոլցյանի ներկայացրած օրինագծում ամենայն մանրամասնությամբ սահմանված են եղել […]

Գաղտնալսում է խոշոր այլընտրանքային օլիգարխը. Հայկական ժամանակ

Թերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ։ Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ, չգիտես ինչպես, հայտնվել են նշված ոչ պետական […]

Նոր աղանդը քարոզում է մանկապղծություն . Իրավունք

Թերթը գրում է, որ Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է բացառապես այլասերություններ, այդ թվում սեռական հարաբերություններ հարազատների հետ և մանկապղծություն: Այս աղանդը Հայաստան է եկել Ուկրաինայից:  Միացյալ երիտասարդական լիգան տեղեկացնում է, որ այդ աղանդը շատ վտանգավոր է, քանի որ աղանդի անդամները ոչ միայն մարդկանց քարոզում են այլասերվածություն, այլ նաև դրդում են ինքնասպանության: 

Ձախողվում է. Ժամանակ

Թերթի աղբյուրների փոխանացմամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած տրանսպորտի թանկացման հարցերով հանձնաժողովը չի ձևավորվում. ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվիստները մինչ այժմ հայտ չեն ներկայացրել հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար: Թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովը ուսումնասիրելու էր սոցիալական խմբերի խնդիրները տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ընդառաջ: Ի դեպ, տրանսպորտի հարցը ներառված չէ սեպտեմբերի տասին կայանալիք ավագանու առաջին նիստի օրակագում: Ավագանու նիստի […]

Բալասանյանը թոշակառուներին 200 հազարից ավել “նպաստ” է տալիս. Իրատես de facto

Վերջերս Գյումրու քաղաքապետն անհասկանալի քաղաքականություն է վարում. մի կողմից` ազատվում է մանկապարտեզների տնօրեններից, մյուս կողմից էլ` թոշակառուներին և նախաթոշակային տարիքի մարդկանց աշխատանքի է ընդունում քաղաքապետարանում: Թերթի տեղի աղբյուրի տեղեկացմամբ, այդ կադրերից մեկն էլ 68-ամյա Արտուշ Մովսիսյանն է, ով գործնականում ոչնչով չի զբաղվում: 205 000 դրամ ‘’նպաստ’’- աշխատավարձով քաղաքապետարանում աշխատող հաջորդ կադրը քաղաքապետի 65-ամյա խորհրդական Վրույր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի