“Զվարթնոցի” հարցը կրկին հրատապ է
Վաղը` սեպտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի (Կլոր շենք) հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու “Զվարթնոց” օդանավակայանի կառավարիչ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու […]





































