Տեղումները կշարունակվեն
Եղանակը Հայաստանում: Նոյեմբերի 10-ին և 11-ին ողջ հանրապետության տարածքում փոփոխական եղանակ կլինի, ամպամածությունը մեծ մասամբ կպահպանվի, առավելապես արևելյան շրջաններում օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առանձին վայրերում դեռ հնարավոր են առատ անձրևները: Իսկ հյուսիսային շրջաններում և Արարատյան դաշտում սպասվում է մասամբ ամպոտ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում […]





































