15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շփման գծում գրանցված բռնության դեպքերը խաթարում են խաղաղության հեռանկարները. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները: Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի […]

Ավտովթարից մահացել է Դաղստանի փոխվարչապետը /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում ավտովթարի արդյունքում երեք հոգի է մահացել, այդ թվում` Դաղստանի փոխվարչապետ Գաջի Մախաչեւը, գրում է РИАНовости-ն:  Հիվանդանոցում են հայտնվել փոխվարչապետի կինն ու երեք երեխաները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մանրամասները ճշտվում են:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 : Երևանում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Թատրոնի տանիքը փլուզվել է. կա 90 տուժած /ֆոտո, վիդեո/

Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի տանիքը փուլ է եկել հենց ներկայացման ժամանակ, ինչի հետեւանքով 90 հոգի տուժել է, գրում է РИА Новости-ն: Բարեբախտաբար, փլուզման հետեւանքով զոհեր չկան, սակայն կան անհետ կորածներ, ովքեր ամենայն հավանականությամբ, մնացել են փլատակների տակ: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում: Ընդհանուր առմամբ, ներկայացմանը ներկա է գտնվել 720 մարդ. տանիքը փլուզվել է ներկայացումից […]

Սյունիքի մարզպետը կվերագործարկի Կապանի օդանավակայանը. Հրապարակ

՛՛Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբևէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ, որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան–Ղարաբաղ–Երևան–Վրաստան ՛՛մետաքսե ուղու՛՛ ԱՄՆ–իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին՛՛։ ՛՛Հրապարակը՛՛ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հարցրել է՝ որքանո՞վ է իրատեսական դա։ ՛՛Ամբողջովին իրականացնելի են. 2014, մաքսիմում՝ 2015 թվականին, կարծում […]

Не дождетесь կամ ՛՛Իշտահիդ քացախ՛՛. Հայկական ժամանակ

՛՛Не дождетесь՛՛,– հարազատ, մասնագիտական, Հայաստանում էլ հատուկ կարգավիճակի ձգտող լեզվով երեկ հենց այսպես է պատասխանել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողի՝ իր առողջության վերաբերյալ հարցին: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հակոբյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ ՛՛Ռուսներն ասում են ՛՛Не дождетесь՛՛, իսկ եթե հայերեն, ապա Գյումրիում ասում են ՛՛Իշտահիդ քացախ՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լևոն Խեչոյանը Հայաստանում է. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է ՛՛Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկին՝ Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում։ Դորտմունդից Հայաստան նրան ուղեկցել են գերմանացի մեկ բժիշկ և բուժքույր։ ՛՛Զվարթնոցում՛՛ հենց թռիչքուղու վրա Լևոնին դիմավորել է օդանավակայանի բժշկական ծառայությունը, ապա հանձնել շտապօգնության մեքենային, որն էլ նրան տեղափոխել է Ավանում գտնվող ՛՛Արտմեդ՛՛ բուժհաստատություն, ուր տևական ժամանակ նա […]

Հղի վիճակում զուգարան էր մաքրում՝ արդյունքում …/վիդեո/

“Ուր դիմել ենք` մերժել են, գյուղապետը չի աջակցում: Գյուղացիները հաճախ կիսում են իրենց հացը իմ ու իմ 5 երեխու հետ: Ուր ասես դիմել ենք, անգամ Vivacell-ի մարդուն, բայց ոչ մեկ չի օգնում: Ինչ անեմ ես ու իմ 5 երեխան շուտով կարանք հայտնվենք փողոցում: Գյուղապետարանում 2 հոգի իմ հանդեպ ագրեսիվ են: Ասում են՝ կեսրարդ պարտքա: Կեսրարս […]

Բողոքել է օլիգարխը. ”սարքում է՛՛

Henaran.am-ի տեղեկություններով “Գրանդ Հոլդինգի” սեփականատեր Հրանտ Վարդանյանը ՀՀ վարչապետին տեղյակ է պահել իր ընկերություններից մեկի՝ “Գրանդ Քենդիի” շուրջ “սարքվող” գործերից: Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ “Գրանդ Քենդիի” արտադրանքի մեջ որդ կա, ինչը հերքվել էր սննդի անվտանգության պետական տեսչության կատարած ուսումանսիրություններից հետո: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հրանտ Վարդանյանը վարչապետը խնդրել է կարգի հրավիրել իր ընկերության անունը […]

Կառավարության ”քլունգը” պահում է ինտրիգը

”Երբ որ հարցը քննարկվեց, երբ որ կուսակցությունը հանձնարարեց ինձ ձեզ տեղեկատվություն տրամադրել, այն ժամանակ էլ ես սիրով դա կիրականացնեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է ԲՀԿ-ն պատրաստվում արձագանքել ՀԱԿ-ի կառվարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Նշենք, որ երեկ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել ու այս նախաձեռնության մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված