24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին վաճառվում 400 դոլարով. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվել է’ իր գնահատմամբ՛ ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագ­նով: Նա պատասխա­նել է. ՛՛Դեռ գարնանը մենք ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ պահանջ էինք ներկայացրել, որ թա­փանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպես է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկ­նապատկվում ‘ հասնե­լով սպառողին: ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ կողմից […]

Մոռացել են փոքրիկ Ռիտային

Վերջերս տարօրինակ զուգադիպությամբ մեր լրագրողները աշխատանքի ընթացքում հետաքրքիր վրիպակներ են հայտնաբերում գերատեսչությունների կայքերում: Այսօր եւս մեկին հանդիպեցինք ԵՊՀ կայքում:  Նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը, որպես  Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ զետեղված է նաեւ պետհամալսարանի կայքում: Արի ու տես, որ համալսարանի համապատասխան կառույցը մոռացել է փոփոխություն կատարել նախագահի կենսագրության մասին տեքստում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ունի երեք […]

Մեզ ցույց տվեցին երեք մատի կոմբինացիա.ազատամարտիկ

Ազատամարտիկները պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ռեժիմի զոհ են համարում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նկատեց, որ բազմաթիվ բանակցությունների գործընթացում իշխանությունը խոստացել էր անդրադառնալ Վոլոդյա Ավետիսյանի կողմից բարձրացված սոցիալական խնդիրներին սակայն. “Կատարվեց այն ինչ ես գլխանց ասում էի` տղաներ, մեզ ցույց են տալու 3 մատի կոմբինացիան և հենց այդպես էլ եղավ, փոխարենը […]

Ծառուկյանը փո՞ղ է բաժանում գործը ”գլուխ բերելու” համար

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն վաղը՝ հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մարզերից մարդիկ է տեղափոխելու: Կուսակցությունն արդեն ֆինանսավորել է ոմանց:  Հիշեցնենք, որ հանրահավաքը նախաձեռնել են “Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ” նախաձեռնությունն ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը:  “Եթե կլինեն մարդիկ, որ կունենան մեծ […]

Մարզերից ոստիկա՞ններ են բերվելու մայրաքաղաք

Ըստ տարածված լուրերի, Հայաստանի ոստիկանությունը մարզերից լրացուցիչ ուժեր է տեղափոխել մայրաքաղաք` հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին ուժեղացված ծառայություն իրականացնելու: Հիշեցնենք, որ վաղը Ազատության հրապարակում “Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ” նախաձեռնությունն ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանրահավաք են նախաձեռնել ընդդեմ այս համակարգի: “Ոչ մի ոստիկան այլ քաղաքից կամ մարզից չի տեղափոխվել Երեւան եւ չի տեղափոխվելու: Մայրաքաղաքի ոստիկանական […]

“Գոմիկ” որդին փորձել է խեղդել մորը. մեղադրում է ոստիկանությանը

Henaran.am-ը անդրադարձել է միասեռական տղայի ձեռքին տառապող մորը: Կինը ահազանգել էր մեզ նշելով, որ որդին արդեն 4 տարի դաժան վերաբերմունքի է արժանացնում իրեն: ”Տղաս ասումա`  մամա քո հետ ամեն ինչ արել եմ արդեն, գիտես մնումա միայն բռնաբարեմ ու վերջ: Իրոք ամեն ինչ արելա` շան թոկը կապումա վզիցս տան մեջ ման է տալիս: Արդեն 4-րդ տարինա, […]

”Կապուտիկյանը մեզ հետ է”

2014 թվականին լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Այս կապակցությամբ ողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ: Հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Տեղի կունենան նաև ընթերցումներ Կապուտիկյանի ստեղծագործություններից: […]

Դուրս կգա հրապարակ

Facebook-յան ասուլիսում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը հայտնեց, որ հավանաբար վաղը կմասնակից Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հրավիրված հանրահավաքին: ”Թեև ինձ չի վերաբերում, բայց այդ հարցը ոչ միայն կենսաթոշակի հարց է, այլև հասարակության խնդիրն է, որ պետք է լուծվի իշխանության հետ բանակցության խնդիրներում”: Մանարյանը, քանի որ անհանգիստ մարդ […]

Չի ցանկանում խոսել քաղաքական դիակ Քոչարյանից

Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը իրեն չի համարում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդը: “Ես էլ եմ լսել այդ մասին, հաճախ ես էլ եմ այս կամ այն մարդուն, քաղաքական գործչին նույնացնում այս կամ այն նախագահի հետ, բայց հավաստիացնում եմ, Հայաստանի երեք նախագահներին ես ոչինչ պարտական չեմ,  եւ նրանք ոչինչ էլ չեն արել ինձ համար”,-Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի