15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պայքարը կհանգեցնի՞ իշխանափոխության

 ՛՛Մենք գիտենք, որ այդ նախաձեռնությունները, որ իրականցնում ենք, ներկայացնում ենք, ինչպիսի արձագանք կլինի, բայց մեր նախաձեռնություններն ուղղված չեն միայն մեծամասնությանը, դրանք ուղղված են մեր ժողովրդին, հասարակությանը, որ տեսնեն՝ ինչն ինչոց է՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերը րեն կարծում, որ իշխանության դեմ պայքարելու այդ տարբերակ պետք է գտնեն, քանի որ նախաձեռնություններ առաջարկելով խնդիրներ չեն լուծում:

Ռուստամյանը նշեց, որ դեռևս մարդիկ կան, ովքեր վստահում են իշխանություններին և տեսնելով վերջիններիս գործունեությունը՝ հիասթափվում են:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանն, ապա պատգամավորը շեշտեց, որ փոքր նախաձեռնություններ առաջարկելով, փոքր գործեր հասնելով ի վերջո հասնելու են իշխանափոխության:

՛՛Մարդիկ եթե տեսնում են, որ ցանկացած հարց մերժվում է իշխանությունների կողմից, հարց է առաջանում, որ հարցերի լուծման միակ տարբերակն է մնում իշխանությունների փոխման տարբերակը: Սա մարտավարություն է, այդ խնդիրը պետք է հասունացվի, ու այս ամենը կուտակվելով արդյունք է տալու, հասարակության գիտակցության մեջ է ամրպնդվելու՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ