16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր կյանք, վերածնունդ, ուժ, կամք, պայքար և հաղթանակ: Ահա Արցախի դարերով անցած և անցնելիք ճանապարհը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր շրջափակված Արցախում լույս աշխարհ է եկել իմ եղբոր հրաշք բալիկը` Արցախի պես առողջ և ուժեղ:   Նոր կյանք, վերածնունդ, ուժ, կամք, պայքար և հաղթանակ: Ահա Արցախի դարերով անցած և անցնելիք ճանապարհը:   Աստված պահապան իմ Արցախի բոլոր բալեքին»:

Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու։ Ռուս խաղաղապահների դեմ հերթական շքերթն է սկսվել նիկոլականների եւ նրանց նատօաթրքասեր «հաճախորդների» շրջանում։   Ադրբեջանը,Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում եւ անելու են ռուս խաղաղապահներին հեռացնելու համար,որպեսզի նրանց փոխարեն թուրքական զորքը մտնի Արցախ […]

Այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին. Հրապարակ

Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության […]

Պոպուիլիզմ եւ թատրոն: Իշխանական պատգամավորները շտապել են Գորիս. Հրապարակ

Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ […]

Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին. Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ «Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը: Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք: Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ […]

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը, այդ մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտարարեց, որ վաղը՝ ժամը 15․00-ին, հանրահավաք է հրավիրում։ «Մենք հանրահավաքում պետք է ցույց տանք մեր ուժը», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր վերականգնել է գազամատակարարումն Արցախում։

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասներ․ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը․ Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասներ։ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը Ս.թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի