20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում այրել են Հայաստանի դրոշը

Թուրքիայի Իգդիր քաղաքում, մի խումբ քաղաքացիներ, հավաքվելով այսպես կոչված «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց, այրել են ՀՀ դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրանք սա արել են ի պատասխան ապրիլի 23-ին Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն:  Նշենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի ժամանակ, երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի դրոշը: Ermenihaber.am

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

G7-ի երկրները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում

“Մեծ յոթնյակի” երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ճապոնիան պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցում կգործեն արագ ու համատեղ, գրում է РИА Новости–ն: G7-ի երկրները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ իրենք պատրաստ են խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները` հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը հաշվի […]

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմի Սուրբ Նիկողայոս եւ Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցիներում

Ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որն իրականացրեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանը: Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ ունեցավՍուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին: Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեսասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից […]

“Ո՞վ է Հայրիկյանը…”/վիդեո/

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հանրահավաքին այսօր մասնակցելու էին եկել երկու քաղաքացի: Նրանք տեղյակ չէին, թե ով է հրավիրել հանրահավաքը, բայց երբ լրագրողներից տեղեկացան՝ նրանք շտապ հեռացան: “Ո՞վ է Հայրիկյանը….”,-ասաց քաղաքացիներից մեկը: Նրա խոսքը տեսանյութում:

Կբացահայտվե՞ն աղանդավոր քաղաքական գործիչները /վիդեո/

Գործադիր և օրենսդիր դաշտում կա՞ն քաղաքական դեմքեր, որոնք հարում են որևէ աղանդի: Եւ եթե կան, ապա աղանդների դեմ պայքարող Միացյալ երիտասարդական լիգան ինչպիսի բացահայտումների եղանակ կընտրի: “Լինի դա աղանդավոր շոու բիզնեսից, թե քաղաքական ուժ բացարձակ կապ չունի: Մենք պայքարում են ոչ թե աղանդավորի, այլ աղանդի դեմ: Եթե կառույցի գործնեությանը նպաստում են կոպիտ ասած հայտնիները, ասենք […]

Վերադարձրեք Աճառյանի դպրոցը. պահանջում է Աշոտյանից /վիդեո/

Երևանի բնակչուհին Կառավարության շենքի մոտ եկել էր բողոքի նպատակով: Ինչպես նշեց նա իր բողոքը կրում է հասարակական բնույթ: Արմենուհի Մելքոնյանը ցանկանում էր հանդիպել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին, որպիսի բարձրացնի գրեթե ոչ մեկի կողմից չբարձրացված Երևանի նախկին Հրաչյա Աճառյանի անվան 72 դպրոցի հարցը: “Դպրոցը փակվեց հերիք չէ՝ Աճառյանի հուշատախտակը հանվեց դռան մոտից, որտեղ […]

Հայրիկյանի հանրահավաքին մասնակցեցին զբոսաշրջիկները /ֆոտո, վիդեո/

 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այսօրվա հանրահավաքը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանն անդամակցելու  փաստաթղթեր ստորագրելու դեմ էր ուղղված:  Հայրիկյանն այդ փաստաթղթերը ղազագրեր համարեց: ԱԻՄ-ականներից մեկն աղոթեց, քանի որ ինչպես ասաց Հայրիկյանը, առանց աղոթքի ոչինչ չի լինում: Հանարահավքից հետո նրանք  երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ գրավոր պահանջը հանձնելու նախագահին եւ ակնկալելով պատասխան: Նկատենք, որ հանրահավաքը սակավամարդ էր, […]

Ինքնասպան եղած տղամարդը 6 ամիս կախված է մնացել մանկական գրադարանում

Մոսկվայի մանկական գրադարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի` կախված վիճակում: Ինչպես պարզվել է, տղամարդն ինքնասպան է եղել մոտավորապես 6 ամիս առաջ եւ այդքան ժամանակ կախված է մնացել գրադարանում, հաղորդում է Интерфакс-ը: Տղամարդու մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել, արտաքինից նա 20-25 տարեկան է եղել: Թե գրադարանի որ հատվածում է տղամարդն ինքնասպան 0565ել, եւ արդյոք երեխաները կարող էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի