12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակում տրամադրությունը տոնական չէր /վիդեո/

Հանրապետության հրապարակում, ինչպես նկատեցին երեւանցիները՝ Տոնի տրամադրություն չկար: Պետականության տոնի մասին վկայում էր մի պաստառ՝ փակցված Պատմության թանգարանի շենքին, ինչպես նաեւ երեկոյան կայանալիք համերգի բեմն էին կառուցում: Իսպիրյաններ եղբայրները երեկոյան հայրենասիրական երգեր են մատուցելու մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին: Դիտեք նաեւ տեսանյութը:

Դավիթ Սարգսյանը հավատում է Գագիկ Խաչատրյանին /վիդեո/

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը դեռևս չի աշխատում: ՛՛Այս պահին հանգստանում եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ ինչ պլաններ կան ապագայում, նա արձագանքեց. ՛՛Երբ հանգիստս վերջանա, կասեմ՛՛: Հետաքրքրվեցինք նաև՝ ինչպես է վերաբերում լուրերին, որ Ֆինանսների նոր նախարար Գագիկ Խաչատրյանը ճնշել է նախկին ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանին, որպեսզի վերջինս կողմ քվեարկի Կառավարության ծրագրին:  ՛՛Այդպիսի բաներ չկան՛՛,-վստահեցրեց […]

Մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության պատմությունից

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ՛՛Շնորհավորում եմ Մայիսի 28-ի` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Կարծում եմ, որ բացի միմյանց շնորհավորելն ու այս օրը նշելը, մենք պարտավոր ենք նաև դասեր քաղել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունից…՛՛:

Օձ է նկատվել

Մայիսի 28-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած ՛՛Օպել՛՛ մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ՛՛Օպել՛՛ մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ:

Աղվան Հովսեփյանը, Սերգո Կարապետյանն ու Վարդան Բոստանջյանը պարեցին/վիդեո/

Բազմաթիվ ապարանցիներ և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկներից եկած հյուրեր քիչ առաջ շուրջպար բռնեցին Բաշ-Ապարանի հերոսամարտն անմահացնող հուշահամալիրի մոտ: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, շուրջպարի սկիզբը դրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրան միացան նախկին ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շուրջպարը տևեց 5-7 րոպե, […]

Քիմ Քարդաշյանը և Քենյու Ուեսթն ամուսնացել են Ֆլորենցիայում/ֆոտո/

Ինտերնետում են հայտնվել ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյու Ուեսթի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները: Նրանք ամուսնացել են Իտալիայում` Ֆլորենցիայում: Արարողությանը ներկա են եղել հարազատներն ու բարեկամները: Հիշեցնենք, որ նորապսակներն արդեն իսկ ունեն դուստր, ում անվանակոչել են Նորթ:

՛՛Չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ՛՛ /վիդեո/

՛՛Ես աշխատում եմ այս պաշտոնում և ապագա որևէ զարգացում չեմ բացառում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկայում նա այս պաշտոնից ևս ազատվի:  ՛՛Ամեն ինչ կարող է լինել, մարդը միշտ նախարար չի լինում, չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ, չի բացառվում, որ ընդհանրապես այլ աշխատանքով […]

Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: ՛՛96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր […]

Դհոլ-զուռնայով և աղ ու հացով դիմավորեցին Աղվան Հովսեփյանին ու Սամվել Ալեքսանյանին/վիդեո/

Այս պահին Ապարանի կենտրոնական հրապարակում տիրում է ուրախ տրամդրություն: Ապարանցիները պատրաստվում են տոնել Բաշ-Ապարանի հերոսամարտի 96 ամյակը: Րոպեներ առաջ աղ ու հացով և դհոլ-զուռնայով նրանք դիմավորեցին  ՛՛Նիգ Ապարան՛՛ հայրենակցական միության պատվավոր ապարանցիներին՝ նակին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նրանք շարժվեցին դեպի Դրոյի գերեզմանը, որտեղ էլ կմեկնարկի տոնական միջոցառումը:  Մանրամասները` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի