11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեդան պատրաստ է ինքնահրկիզվել. բացառիկ՝ դաժան իրողություն/վիդեո/

Սեդա Խուրշուդյանը կյանքի ու մահվան դեմ պայքարելիս՝ մտածում է հարազատների մասին:  Քաղցկեղով  հիվանդ կինը անհանգստանում է, քանի որ դուստրը առանց հոր՝  որդի է մեծացնում ու ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Նույն բնակարանում մեծանում է նաև Սեդայի մյուս թոռնիկը, իսկ բնակարանը ընդհամենը մեկ սենյակից է բաղկացած: Սեդա Խուրշուդյանը իր առողջական խնդիրները լուծելու նպատակով տոկոսով գումար է […]

Ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ. Տ. Մարգարյան

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման […]

Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսին

Առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի բարելավման ու կատարված աշխատանքների թվային չուցանիշների դրական միտումներ են նկատվում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է նշված ոլորտների կիսամյակային ամփոփ արդյունքները ։ 2014 թվականին 49 տոկոսով ավելացվել է Երևանի համայնքային բյուջեով առողջապահական ծախսերին հատկացված գումարը։ Այս տարի 165 մլն դրամ է […]

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է Արմավիրի մարզի բանջարեղենի բերքահավաքի ընթացքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանիուղեկցությամբ մի շարք համայնքներում  ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին: Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործություննէ:  Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում`մեկ կիլոգրամը 90-ից  100  դրամով: Նախարարի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որի բնակչությունը զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ուբանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերի 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, […]

՛՛Աշտարակ կաթը՛՛ մթերվող կաթի դիմաց գումարն ուշացնում է. ընկերությունից հաստատում են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները մեզ հայտնեցին, որ արդեն 3-րդ 15-օրյակն է, ինչ ՛՛Աշտարակ կաթ՛՛ ընկերությունը չի վճարել կաթի մթերման դիմաց հասանելիք գումարը: Բնակիչները նշեցին, որ այդ գումարն իրենց համար անհրաժեշտություն է, ու ուշացնելու դեպքում արդեն խնդիրներ են առաջանում: ՛՛Առաջ 15 օրը մեկ տալիս էին, հիմա ինչքան ժամանակ է՝ չեն տվել: Մենք […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը չի կայանա

Ի պաշտպանություն բարերար Լևոն Հայրապետյանի երթը չի կայանալու: Այս մասին նշված է խմբի ֆեյսբուքյան էջում:  Ի՛՛պաշտպանություն Լևոն Հայրապետյանի”, միասնական շտաբի որոշմամբ, նախապես Հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն, չի կայանա. Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից. Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն […]

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանկացվի բուժօգնության անվճար ակցիա

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227: «Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 […]

«Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասը լուծում է ստացել

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների  և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի