14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետը նշել է, որ ի թիվս այլ կայքերի՝ կոտրել են Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու  համայնքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու կայքերը։  

Դումանյանը հաստատեց երեք բուհերի միավորումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:   «Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ։ Այո, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում և սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք […]

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել եԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարեւանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն եւ չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց: Ինչո՞ւ նման բան տեղի […]

Արցախցիների հետ պետք է անկեղծ խոսել, որ մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի հետագա ճակատագիրը, բացի արտաքին մեծ ազդեցությունից, մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։ Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։ Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է […]

Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. դրանք կլինեն 25-օրյա. Սուրեն Պապիկյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից: «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում, 21 օրն է հիմնական ծառայութունը, 25-ը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, կհայտարարենք այդ մասին, ու առաջիկա հավաքները լինելու է 25-օրյա, […]

Պատերազմի ու պարտության դեմքը շարունակում է զավթել պետական համակարգը. կուսակցականացման տեռոր. Փաստ

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արատավոր երևույթներն արմատախիլ անելու խոստումների ալիքի վրա, ինչին նրան ճանաչողները բացարձակ չէին հավատում, սակայն հավատացողներն անհամեմատ շատ էին: Հիմա այնպիսի պատկեր ունենք, որ անցյալը կարող է շատ դեպքերում ուղղակի գունավոր երազ թվալ։ Պատերազմի ու փաշինյանական պարտության, բազմաթիվ կորուստներից զատ, դժգույն իրավիճակը հատկապես տեսանելի է պետական կառավարման համակարգում, որտեղ կուսակցականացման […]

Ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերը կրճատելու խոստումներով իշխանության եկածները կազմաքանդում են կրթական համակարգը. Փաստ

Սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր են «գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ»: Եվ ահա, երեկ առավոտյան մենք տեղեկություններ էինք ստանում, որ բավականին լուրջ բունտ է հասունանում մի քանի բուհերում, մասնավորաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի […]

«Մի ամիս հայ-ռուսական դաշնակցության դեմ ինչ ասեց արեց Նիկոլը, իսկ վաղը կգնա հերթական «սպասիբոներ»-ը կշռայլի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասողին լսող էր պետք.. Պետք չէր հակառուսական ալիք բարձրացնել իշխանությունների ուղղորդմամբ ու փորձել ընկնել Արևմուտքի գիրքը, իսկ հետո «մատաղի ուլի» կարգավիճակով գնալ ՌԴ պաշտոնյաների հետ շփվել։ Մի ամիս հայ-ռուսական դաշնակցության դեմ ինչ ասեց արեց Նիկոլը, իսկ վաղը կգնա հերթական «սպասիբոներ»-ը կշռայլի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված