10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: […]

ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրերը. հարցը կմտնի հերթական նիստի օրակարգ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը, հարցը կմտնի խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «ԱԺ նախագահը ստացել է միջնորդությունը: Պատգամավորն այդ մասին տեղեկացվել է: […]

Պատրաստ ենք հանդիպել Միրզոյանի և Լավրովի հետ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հետ։ «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը», – ասել է նա։ Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցություններին։ «Հայաստանը հրաժարվել է մասնակցել մոսկովյան բանակցություններին, ինչը նաև բանակցային գործընթացը տանում է […]

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի […]

Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: «Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում […]

Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում Էդմոնի հայտարարությունը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է․ «Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում Էդմոնի հայտարարությունը` իբրև թե Իտալիայում պատվիրած զինվորական մոդուլային կացարանների մասին: Ոչինչ էլ չեն արել ու չեն կարողանալու անելու: Երեկ սրանց տեղեկատվական խորհրդատուները, վախենալով բարձրացող դժգոհության ալիքից, ամենայն հավանականությամբ խորհուրդ են տվել ինչ-որ մեկի միջոցով նման կեղծ հայտարարություններ տարածել` կրքերը հանդարտեցնելու համար: Սրանք էլ, ինչպես տեսանք, […]

Էմոցիաները վերափոխել պրոցեսի. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը ինտենսիվ կազմաքանդվում է։ Նեխահոտ է գալիս կառավարման փնթիությունից ու բորենու հոգեբանությամբ հասարակական կոլաբորացիոնիստ շերտից։ Տեղի ունեցավ անմարդկային ողբերգություն, բայց դա վերջը չէ, եթե ոչինչ չփոխվի։ Ներհասարակական բարքերը գտնվում են բորենիների և գլուխները կախ ոչխարների կոորդինատներում։ – Պատերազմից ու պարտությունից հետո ռեստորաններում քեֆերը չէին դադարում։ Սա համարվեց նորմալ։ – 5000 զոհ տալուց հետո երկրի առաջին […]

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում։ Ադրբեջանի միջամտությամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել։ Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։ Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի