09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, թե Պրահայից հետո երբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. ծրագրվել է ևս մեկ հանդիպո՞ւմ

Մինչ Պրահայում կկայանա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-ԵՄ-Ֆրանսիա քառակողմ հանդիպում, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան ևս մեկ հանդիպում է ծրագրվում նոյեմբեր ամսին: Այս մասին հայտնի է դարձել այսօր Պրահայում կայացած ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունից: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նշվել է Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպումների կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […]

Հայաստանն Ադրբեջանին ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ «Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն […]

Մենք Արցախին մենակ չենք թողնելու․ Ալեն Սիմոնյան

Այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են նրա, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Արցախի ժողովրդի իրավունքները պահելու, պաշտպանելու և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին 30 տարվա ընթացքում», – ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե […]

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է. «ՀՀԿ-Միացյալ Ռուսաստան: Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի: Հանդիպում «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Ա.Կլիմովի հետ: Յուժնո-Սախալինսկ.06.10.2022.» :            

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա. սպասվում է Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի […]

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն […]

Ու էս «չհանձնողը» երեկ խորհրդարանում Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը բանտիկով կապած՝ տվեց թուրքին /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ու էս «չհանձնողը» երեկ խորհրդարանում Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը բանտիկով կապած՝ տվեց թուրքին»:  

Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, […]

Բացառիկ տեսանյութ Սերժ Սարգսյանից

Նիկոլ Փաշինյանի երեկվա ԱԺ-ում ունեցած ելույթից հետո, որտեղ վերջինս Արցախը ադրբեջանական դարձնելու մեջ մեղադրեց ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, սոցցանցերում տարածվում է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս խոսում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մասին: 

Հերթական ապօրինությունը ԵՊՀ-ում. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

Երևանի պետական համալսարանում կայացվել է հերթական ապօրինի և քաղաքական որոշումը. Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկայլ, 44օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանին, ով շուրջ 5 ամիս գտնվելով ապօրինի ազատազրկման մեջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված կրթություն ստանալու իր իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Հայտարարությունում նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված