09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա՝ ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից. Էդմոն Մարուքյան

 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան ժամանելու։ Եթե դուք չեք օկուպացրել հայկական հողերը և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»։

Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի… Նոր Ուկրաինա դառնալուն մեզ 5 րոպե է մնում

Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը Ի՞նչ է աղետը Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար […]

Հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն․ «Վեդոմոստի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն,  գրել է «Վեդոմոստին»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ Հավանաբար, կհանդիպեն Սոչիում։  

«Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ թավշյա պատուհասները հեռացվեն իշխանությունից». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում ազգային իշխանությունները նշանավորվել են նաև նրանով, որ կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծել են կանոնավոր մարտունակ բանակ: Դավաճանների իշխանությունն ամեն կերպ փորձում է անել հակառակը. կանոնավոր բանակը վերածել կամավորական խմբերի` տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության քավության նոխազի կարգավիճակ: Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ լիբերալիստական անբարո և անսկզբունք […]

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան

 «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան   Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, […]

Գևորգ Ալթունյանն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ալթունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է եղել ազատման հրամանը։ Ի՞նքն է դիմում գրել, թե՞ ազատել են։ «Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է եղել՝ հաստիքի կրճատում»։ Հարցրինք, թե ինչով է զբաղվելու։ Ալթունյանն ասաց, որ առայժմ հանգստանալու է»:

«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու․ «Փաստ»

Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական […]

Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։ Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել […]

Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից․ պատգամավոր

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի