28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանին կձերբակալեն. 168.am

Նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որ իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։ Նա տեղեկացրել էր նաև, որ «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ […]

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂ-ում կրակել է խաղաղ բնակչի ուղղությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մասին Արցախի ոստիկանության հաղորդագրությունը: ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկագիրը, որում նշվում է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ […]

Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

Մաս 1 Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։ Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ […]

Սուրեն Պապիկյանը դարձյալ լռում է, իսկ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ուղարկում է առաջնագիծ՝ ծառայելու

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իրավիճակը սահմանում, ինչպե՞ս կգնահատի, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք գնահատում»։ Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց, փոխարենը՝ նյարդայնացավ Անդրանիկ Քոչարյանը, նախ լրագրողներին ասաց, թե ինչ են անում, նկատի ուներ հարցեր տալը, այնուհետև հավելեց. […]

13 ապացույց ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի ստերի, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007 թվականին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արմեն Աշոտյանից 13 հիմնական ապացույց ,որ Փաշինյանը ստում է։ 13 ապացույց ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի ստերի, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007 թվականին: Ապացույցներ. 1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն […]

Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց. դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է: Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկումն է։ […]

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է նրանց վրա. Փաշինյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքնեն իրականացնում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, […]

Խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ Նա գրել է, որ խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ «Իր ընդարձակ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է դեպի խաղաղություն տանող ճանապարհը։ Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված