28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

««Տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներ, նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի համար նեռի հետ համապարտ պատասխան եք տալու»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Վարանդայում զորամասի բացման առիթով Ալիևը ցույց տվեց Ադրբեջանի նոր քարտեզը՝ Մեղրիի միջանցքով… Խոսքս ուղղում եմ բոլոր «տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներին, ովքեր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո շարունակեցին օգնել նեռին մնալ իշխանության. նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի […]

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունն ու խոստացվում դրամական պարգև

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների […]

Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիում ամրագրված պայմանագիրը. Փաշինյան

Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին պայմանագիրը, «Թվիթերում» այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», – գրել է վարչապետը։

Կոնդեցի տիկին Նաիրան անակնկալի է բերել Ավինյանին. Ժողովուրդ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռևս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաև Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին: Թերթը տեղեկացավ, որ կոնդեցի […]

Տեղաց առաջին ձյունը /Տեսանյութ/

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։ Գավառ 11․11․2022 […]

Ադրբեջանը սահմանին կիրառել է ականանետ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Նիկոլի այսօրվա ելույթը կառավարության նիստին լրիվ այս անեկդոտն է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի այսօրվա ելույթը կառավարության նիստին լրիվ այս անեկդոտն է. Մեկը նստում է տաքսի և խրոխտ ձայնով պատվիրում. «Վարպետ, քշի Թուրքիա»: Վարորդի հարցին թե ինչու է ուզում գնալ Թուրքիա, ուղևորն ասում է, որ թուրքերը մերոնց կոտորել են, գնամ ես էլ իրենց կոտորեմ: Վարորդը դառն արձագանքում է, «Բայց դա 1915թ․ […]

«Ի՞նչ անել, երբ»․ Վահե Հովհաննիսյան

1. Հայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։ 2. Թշնամին անընդհատ սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։ 3. Ժողովուրդը չի վիրավորվում, և որպես ազգ՝ համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։ 4. […]

«Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն: Այնինչ «թալանչիները», ծպտված կերպով լեզու են գտել թավշյա դավաճանների հետ ու գրկախառնվելով իշխանազավթման հեղինակներին` շարունակում են ընդլայնել իրենց կարողությունները: Նրանք ոչ մի կապ չունեն այսօրվա պայքարող ընդդիմության հետ, և հեռվից հետևում են, թե երբ են փոխվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված