Պետությունը կաջակցի կին գործարարներին
Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը բացված է։ Երևանյան շաբաթի շրջանակներում Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ կին ձեռներեցների համաժողովը։ Բացման խոսքով պետք է հանդես գար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց նա զբաղվածության պատճառով չկարողացավ ներկա գտնվել, փոխարենը բացման խոսքը վստահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրի սոցիալ տնտեսական զարգացման գործում կանանց դերը, […]








































