Խառնաշփոթ ՃՈ տուգանային հրապարակում.Պետի հրամաննա
Այսօր մի քանի տասնյակ ավտոմեքենաներ անհեթեթ պատճառաբանություններով տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Henaran.am-ին ահազանգած վարորդները իրար հերթ չտալով պատմում էին իրենց հետ կատարվածը:
Վարորդ Արամի փոխանցմամբ իրեն տուգանային հրապարակ են բերել, քանի որ մեքենայի վրա դրոշ կա տեղադրված:
«Այդ դրոշը արդեն մի քանի ամիս նույն տեղում է ու ոչ մի խնդիր չի եղել»,-ասաց վարորդը:
Տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարուժանը պատմեց հետևյալը.«Գայշնիկը կանգնեցրեց ինձ: Իջա ու փաստաթղթերս տալով հարցրի՝ իմ խախտումը որնա՞, ասեց ընդհանրապես խախտում չունես, ուղղակի պետի հրամաննա պետք է տանենք գայի կայանատեղի: Հիմա պրոֆիլակտիկայի նման կտանենք ու 15 րոպեյից կարաք տանեք: Երեկվանից մեքենաս հետ չեն տալիս»:
Մյուս վարորդը նշեց, որ իր մեքենան նստած ոստիկանները խնդրել են տեղափոխել և ուղղությունը ՃՈ տուգանային հրապարակն է եղել: Տեղ հասնելով իրենից վերցրել են փաստաթղթերը ու մեքենան ետ չեն վերադարձրել:
«Մի խոսքով էստեղ Սոդոմ-Գոմոր է, եկեք հասկացեք»,-հավելեց վարորդ Վարուժանը: