Բանակի հացընկերը զորացրվելուց հետո վեճի պատճառով դաժանաբար սպանել է ընկերոջը.Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ավետիք Մնացականյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: 23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ […]





































