Ինչպես են բերման ենթարկում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, պաշտոնապես հայտարարում է, որ միանում է, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության կազմակերպություններին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման հայտարարություններին։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ուշիուշով հետևում է ռազմաքաղաքական իրադարձություններին և մշտապես հայ սպայի և զինվորի կողքին է։ Մենք զերծ ենք մնում ամեն տեսակի քաղաքական իրադարձությունուններից, հոսանքներից և հայտարարություններից, […]
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Մելիքյանը հայտնել է, որ այս պահին իր պաշտպանյալը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով, հավանաբար, կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց): «Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ […]
Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», – […]
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի և հանձնաժողովի քպ-ական նախագահի միջև։ Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր, լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Դրանից հետո ոստիկանները եկան իմ սենյակ, ասելով, որ ուզում են իրավական ընթացք տալ գործընթացին և հարցաքննել Մհեր Սահակյանին։ Այնինչ, եթե այդպիսի […]
Արմեն Աշոտյանը գրում է. «Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։ Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։ Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է […]
Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր։ Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։ Էս ցուցանակի մոտ յուրաքանչյուրը և բոլորը հուզվում էին… կանգնում… նկարվում… Մի տարի առաջ հրապարակավ խնդրել էինք, գոնե, ճանապարհը հանձնելուց առաջ հանել այն. այո’, մի օր այն կրկին տեղադրելու երազանքով… նպատակով… Ասում եք՝ պարտվել […]
Հենրիխ Դանիելյանը գրում է. «Նիկոլը մարդկանց ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ձևերը գտել է։ Նիկոլի «ֆաս» հրամանը կատարող ՔՊ-ական պատգամավորները ԱԺ֊ում փողոցային ռազբորկաներ են կազմակերպում, որ հանրության ուշադրությունը սևեռվի ոչ թե Տեղ համայնքում տեղակայված ադրբեջանցիների կողմը, այլ` ծեծկռտուքի։ Այսօր, ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով իրենց` ՔՊ-ներին հարիր փողոցային պահվածքով կազմակերպեց ծեծկռտուք, որի […]
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
























