07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի: Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, […]

Իշխանական վերնախավը ամանորյա քեֆերի մեջ է. Հրապարակ

Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ […]

Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին. Այդ օրվանից տղաներին հետապնդում են իրավապահները. պատգամավոր

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես… Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ […]

Մեծ խառնակչություն թիմակիցների նկատմամբ. Հրապարակ

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաեւ՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։ Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին եւ ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը […]

Բաքուն Երեւանից 8 գյուղ է պահանջում

Հայաստանը պետք է ազատի «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ», այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, այս բնակավայրերում, իբրև թե, դարեր շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, անհրաժեշտ է քայլ առ քայլ շարժվել […]

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ․ «2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու […]

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: «Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք […]

Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար  Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին ____________________________ Մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական քայլերից, որոնք քաղաքական լուծումներ են պահանջում, բայց կողմ չեն քաղաքականացված պրոցեսներին, դառնում են նիկոլի հերթական զոհը։ Այս օրերին, երբ փակ է Լաչինի միջանցքը, երբ հազարավոր մեր հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այս խնդրով […]

Հայաստանի «ժողովրդավարությունը» դիմադրում է միութենական պետությանը՝ նրան տանելով կործանման

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործչի հետ անդրադարձ է կատարվել Սանկ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ հաշվի առնելով այն կոշտ հռետորաբանությունը, որ վերջին շրջանում ներկայացնում է հայաստանյան իշխանությունը՝ ուղղված ռուս խաղաղապահների գործունեությանը և նոյեմբերի 9-ի համաձայնագրի պարտավորությունների չկատարմանը։ Բանախոսն ընդգծեց, որ […]

Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին (Տեսանյութ)

Այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լաչինի միջանցքը գրեթե 20 օր փակ է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի