08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Հաագայի դատարանի պահանջը․ հրատապ դիմումներ եմ ուղարկել. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է . «Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը․ հրատապ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն։ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. […]

Կա՞ վստահություն, որ եթե Դիմադրության շարժումը չլիներ, Սյունիքն այսօր Հայաստան կլիներ. Վանեցյան

Դուք ինձ կհարցնեք, թե ինչ հաջողություններ ենք ունեցել. իսկ համոզվա՞ծ եք, որ չլիներ 2022թ. ապրիլին մեկնարկած պայքարը, այսօր մենք ունենալու էինք Սյունիք։ Իսկ վստա՞հ եք, որ եթե չլինեինք փողոցում, եթե չլինեին այդ բողոքի ակցիաները, այսօր ունենալու էինք նույն իրավիճակը, որ ունենք, 24News.am-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ […]

Արցախի ՊՆ-ն ևս հերքում է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Մարտի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան […]

ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում․ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ “Արմագեդոն” 1-ին հրապարակում Որոշել եմ “Արմագեդոն” խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիիերին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ […]

«Բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկսյացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա: Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: ««Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ […]

Բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, կենսամակարդակի բարձրացումը, աղքատության հաղթահարումը եղել են պետության կողմից վարվող քաղաքականության գերակայությունների շարքում». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Այս կարգախոսով է առաջնորդվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումների և պետականաշինության տասը տարիների ընթացքում։ 2008-2018 թվականներին կատարված աշխատանքներից կարևոր է առանձնացնել սոցիալ-տնտեսական զարգացման շրջանը։ Տնտեսությունը դիմակայել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամին, վերականգնվել և արձանագրել […]

Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը 《Խայփալու》կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի