Ես չեմ փորձի Ձեզ հետ մրցակցության մեջ մտնել Թուրքիային աջակցելու հարցում, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ. Էդուարդ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։ «Արձանագրում ենք՝ – 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց […]
Մամուլում շրջանառված տեղեկությունները, թե Փաշինյանի ՔՊ-ի ներսում շատերը «զինվում» են, այսպես ասած, «ժուչոկներով», հետաքրքրաշարժ է մի քանի առումով: Բայց նախքան այդ նկատենք և այն հրապարակումները, որոնք վկայում են այն մասին, որ Փաշինյանի անվան խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները ոչ անթաքույց փորձեր են անում, այսպես ասենք՝ «տեղեկություններ հավաքել» իրենց «քլնգող» լրագրողների ու լրատվամիջոցների մասին: Դե, ասում են՝ քպականները […]
«Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, […]
«Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել եւ որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։ Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել […]
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել, որոշել են չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում դեռևս […]
«ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը վերջին շրջանում բազմիցս է ասել, որ պատերազմի ու էսկալացիայի լուրջ վտանգ կա։ Քոչարյան Անդոն ասում է՝ չկա։ Մի բան հիշեցի, որ պատերազմից առաջ Մակունցը հավաստիացնում էր, որ Թուրքիան չի խառնվի։ Մի օր ասում են՝ պատերազմ է, մյուս օրն ասում են՝ չի լինի։ Մի օր Ռուսաստանին խայտառակ են […]
Ճշմարտությունը նիկոլական «ակադեմիական քաղաքի» մասին։ «Ակադեմիական քաղաքները» զարգանում են այն ժամանակ, երբ եղած դասական համալսարանական ենթակառուցվածքներն այլևս հագեցած են, աճելու տեղ չկա: Համալսարանների կարողությունները ՝ շենքային և այլն՝ «խեղդվու՞մ» է, մի մասը՝ ոչ: Անգամ եթե «խեղդվում» է, դա չի նշանակում, որ պետք է վաճառել մայր շենքերը: Իրականում «ակադեմիական քաղաքներ» անվան տակ Նիկոլ Փաշինյանը 2 նպատակ […]
























