ՀՀ Զինված ուժերի՝ ինժեներական աշխատանքեր իրականացնող անձանց վրա ադրբեջանական ԶՈՒ հարձակման կադրերը
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Արմեն Աշոտյանը բաց նամակ է գրել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն Կլաար, Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։ Արդեն 4 ժամից […]
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը Տեղ համայնքի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»,- նշված է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Իշխանությունը հասարակությանն ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի: Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու: Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու: «Նիկոլ Փաշինյան» […]
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։ «Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնել են ընկերությունից։ Հիշեցնենք՝ թշնամին վերսկսել է գործողությունները Տեղ գյուղի հատվածում, ԱԺ […]
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Միհրան Պողոսյանը գրում է. «Մեր մարդասեր դատախազին փոխանցեք #քուանշ տիկին դատախազ… Քիչ առաջ գլխավոր դատախազը ԱԺ-ում կրկին անգամ ստորացնում էր իրավաբանություն մասնագիտությունը և ԱԺ ամբիոնից, ինչպես երկու ամիս առաջ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնում։ Այսպես. Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կոնկրետ հարցին Ա. Վարդապետյանը նշեց, որ ա. երբ նշել է 18 միլիոնը, ներկայացրել է գույքի կադաստրային […]
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմից կա 1, ադրբեջանական կողմից՝ 2 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:






























