25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցուն արգելելու են քննադատել խունտային. «Իրավունք»

«Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում, որոնք վարչական պատժի սպառնալիքով կարգելեն կրոնի սպասավորների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հրապարակային ելույթներն այդ թեմաներով: Բնականաբար, նիկոլներին չի հետաքրքրում այդպիսի նախաձեռնության հակասահմանադրական լինելու հագամանքը»:

Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով 28 հիվանդի հնարավոր չի եղել Արցախից հասցնել Հայաստան, նրանց թվում՝ հղիության վերջին փուլում գտնվող կնոջ և սուր լեյկոզով 9 տարեկան երեխայի

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր […]

Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմում եմ ժողովրդին. Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան, բայց «մերժված» Սերժ Սարգսյանը, առանց թաքնվելու ու առանց հարյուրավոր թիկնապահների, հոծ բազմության և […]

«Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է… ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»։ 1. Դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, 2. Վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված 8 սահմանամերձ գյուղերը, 3. […]

Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ ցուցանակ են դրել

Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ նոր տեղեկատվական ցուցանակ է տեղադրել։ Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ դեռ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, սակայն որևէ արդյունք դեռ չկա։

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու դերից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար ակնհայտ է դարձել, որ ՀՀ իշխանությունը մտադիր չէ մտնել Արցախում ստեղծված գործընթացի մեջ։ «Սա Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Պատգամավորի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շատ է շեշտում Արցախի տարածքում «հակաահաբեկչական օպերացիայի» […]

Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։ «Հայաստանը պետք է. կատարի իր միջազգային պարտավորությունները; ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից; ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված […]

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․ Թշնամու մշակած նենգ ծրագրերի, համապատասխան տեխնոլոգիաների կիրարկման ու ֆինանասական ներարկումների հետևանքով ազգիս վրա բարձրացած մերօրյա հուդանե՛ր, հպարտացա՛ք, որ մոլորեցրիք տասնյակ հազարավոր քաղաքացիներին, զավթեցիք իշխանությունը ․․․ մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ թշնամու զոհասեղանին դրեցիք ու զոհաբերեցիք մեր հազարավոր լույս զավակներին, շարունակում եք նույն գործը […]

Առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ: Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի