06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ «դերասանի» թատրոն․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր […]

«Քասթինգն» իրականացնում է վարչապետի «ախրանան»․ «Հրապարակ»

Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ․ մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել եւ այլն։ Կրկնակի […]

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: «Սիրելի´ հայրենակիցներ, Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին: Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին: Վաղը […]

Դավիթ Տոնոյանը համաձայնություն չի տվել մասնակցելու փակ նիստի, պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը: Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ […]

«Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիասյանը գրել է. «Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ. 1. Իր կյանքը և իր պաշտոնը նույնականացրել է, 2. Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականությունը՝ որ մասը որի հետ կարողանա, 3. Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։ 4. […]

Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 27-29-ը սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է Հայաստանում անցկացնել «Հայր իրավաբանների համազգային համաժողով» խորագրով միջոցառում, որին պետք է մասնակցի 200 սփյուռքահայ իրավաբան՝ շուրջ 50 երկրից է եւ առավելագույնը 50 իրավաբան եւ հյուրեր` Հայաստանից։ Վարչապետի աշխատակազմն արդեն իսկ 53 մլն 247 հազար դրամով «Աութսորս» ՍՊԸ-ից ձեռք է բերել միջոցառման կազմակերպման ծառայություններ։ Իսկ երեկ բացվեց Հայրենադարձության […]

Մարդասիրական շարասյունը կանգնեցնելն ապացուցում է, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում։ «Ադրբեջանը ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, որ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է։ Միջանցքի մուտքի կետում կանգնեցնելով մարդասիրական շարասյունը և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված […]

ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք. Արցախի ԱԺ-ի ուղերձը

Արցախի Հանրապետության ԱԺ-ի ուղերձը․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և […]

«Չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի». Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում թույլ տալ Արցախի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն։ Կոչ է արվում նաև ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի