17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը գտավ ֆուրոր անելու ձեւը. Ժամանակ

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում մեկնել Լիբանան, հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ի եւ տեղի ավանդական կուսակցությունների պատասխանատուների հետ քննարկելու սիրիահայության` մասնավորապես հալեպահայությանն օժանդակելու համար իր կողմից ստեղծվելիք հիմնադրամի մասին: Բացի այդ, Ծառուկյանը վստահ է, որ այս հանդիպումները կօգնեն ամրապնդել նաեւ Հայաստանում քաղաքականություն վերադառնալու իր որոշումը: Նա հույս ունի, որ […]

ԵՄ արտգործնախարարների հավաքին որոշվել է Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների` Թուրքիայի թեմայով կազմակերպված ոչ պաշտոնական հավաքին որոշում է կայացվել Թուրքիայի հետ շարունակել ԵՄ անդամության բանակցությունները: Հավաքի ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի, Յեմենի ու Լիբիայի հետ կապված հարցեր: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հավաքից հետո հայտարարությամբ հանդես եկած ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, […]

Բաղդադն Անկարային սպառնում է ուժ կիրառել

Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մուվաֆաք էլ Ռուբային առաջարկել է Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական զորախմբին ուժով վտարել երկրի սահմաններից: «Եթե  բոլոր դիվանագիտական ճանապարհներով չի հաջողվում Թուրքիայի որոշումը փոփոխության ենթարկել, ապա  Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից  մեր երկրի սուվերենությանն ուղղված  ագրեսիայի դեմ ռազմական միջամտություն է իրականացնելու»,-ըստ թուրքական «Gercekgundem» լրատվակայքի`ասել է Ռուբային: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Նոյեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Զրուցակիները մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ արվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։  

«Ճանաչեք Արցախի հանրապետությունը, բացեք դեսպանատուն ու, ինչքան ուզում եք, երկրապագեք դրոշը» (վիդեո)

«Հայաստանի հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների, և շատ կցանկանայի՝ նախ հոգևոր վերածննդի դարաշրջան»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց՝ իրենց նպատակը բարեփոխումներն են՝ նախևառաջ հոգևոր արժեքային դաշտում: Շարմազանովը հիշեցրեց, որ Արցախում սահմանադրական բարեփոխումներն են մեկնարկում. «Հայոց 2-րդ հանրապետության պառլամենտի ղեկավարը հայտարարեց, որ այդ բարեփոխումներով այլևս հայոց 2-րդ հանրապետությունը կոչվելու է Արցախի հանրապետություն, […]

Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների պատկերացնելն անհնար է

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ: Կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայում […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին: Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը: Շնորհակալություն հայտնելով […]

«Պետք չէ զոռբայություն ու քյալագոզություն անել»

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Վանաձորի ընտրություններին, ավագանու բոյկոտով ուղեկցվող նիստերին: Ըստ նրա՝ ՀՀԿ-ը պիտի հորդորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին հրաժարական տալ, իսկ Վանաձորը արդեն կկատարի նոր ընտրություն: «Սա այն տեղը չէ, որտեղ պետք է զոռբայություն և քյալագոզություն անել»,-ասաց Մարուքյանը: Ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով […]

«Համոզված եմ՝ սահմանին կանգնած զինվորը, տեսնելով այս քննարկումներն ու շահարկումները, ներողամտորեն ժպտում է»

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Այս օրերին երիտասարդության տոնը նշող մեր տղաներից շատերը նոր են վերադարձել բանակից, ոմանք էլ նոր պիտի գնան ծառայելու հայրենիքին։ Այս օրերին մենք Հայաստանի տարբեր անկյուններում ոգևորում ենք երիտասարդներին, մեծարում երիտասարդությանը, փառաբանում երազանք ունենալու իրավունքը։ Այսօր սահմանին կանգնած են երիտասարդ տղաները, ովքեր հայոց երազանքն իրականություն են դարձնում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի