Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը
Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի Հալեպում ընդդիմադիրների և քաղաքացիական անձանց համար միջանցքի ստեղծման և հրադադարի ապահովման խնդիրներին: Մյուս կողմից, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրներն ու Պարսից ծոցի երկրները համատեղ ջանքեր կգործադրեն ընդդիմադիրներին Հալեպից դուրս բերելու համար: […]





































