26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառույանն ու ՀՀԿ-ն կմրցե՞ն

«Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը անդրադարձել է նաև դաշինքներին և արձանագրել, որ դրանց մեծ մասի հիմքում գաղափարախոսություն չկա.

«Ես տեսնում եմ, որ գաղափարական հենքի իմիտացիա են ստեղծում, բայց բոլոր դեպքերում անձերը նշանակություն ունեն, ինչպես նաև ռեսուրսները: Դաշինքների ձևավորման պրոցեսը իշխանության գալու համար է, մանդատ ստանալու համար: Կան փոքր կուսակցություններ, որոնց համար նշանակություն չունի, թե ում հետ կմիանան, կարևորը՝ տեղ ունենան ԱԺ-ում»:

ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյան էլ գտնում է, որ ռեյտինգային ցուցակը հենց նրա համար է, որ ՀՀԿ-ն ձայն ստանա. «Առանց ռեյտինգային ցուցակի ՀՀԿ-ն 3 կամ 15 տոկոս ձայն կստանար: Իսկ հիմա այդ մարդիկ կապահովեն ՀՀԿ-ի ձայները: Քանի որ մենք ունենք ձայն ապահովելու ինստիտուտ, ոչ թե քվեարկելու»,-ընդգծում է Վիգեն սարգսյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատում է, որ այս պահին քաղաքական դաշտում բարձր վարկանիշ ունեն միայն երկու հոգի՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը. «Կուսակցական առումով՝ ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ իրեն սիրում են, այլ ունի լուրջ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական: Շանսեր ունի նաև Ծառուկյանի դաշինքը, թեև վերջինիս ընտրազանգվածը, որը պատրաստ էր գնալ հեղափոխության կամ արմատական փոփոխությունների, այլևս նրա կողքին չէ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ