12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարոն Փաշինյան, ուզո՞ւմ եք կապիկություններ անել, արեք ինքներդ Ձեզ հետ. Պարույր Հայրիկյան

Վստահութեան արժանի մարդիկ ասացին, որ երեկ Նիկոլ Փաշինեանը իմ խօսքերի առիթով (այն է՝ յանուն ժողովրդվարութեան տարուող աշխատանքներին միանալու բոլորի պատրաստակամութիւնը ողջունելի է) ինչ-որ կապիկութիւններ է արել։ Անպայման ուզում է, որ իրեն նկատեմ։ Նկատել էի եւ բաւական բարիացակամօրէն, սակայն երեւում է՝ իր համար քաղաքականութիւնը նաեւ կապիկութիւններ անելու տեղ է։ Ցաւելով իր համար՝ իրեն պիտի մեծաւարի ուղղակի […]

Մի քանի դիտարկում

Բրյուսելում մասնակցել եմ ԵԺԿ Քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստին: Ուզում եմ ձեզ հետ կիսվել եվրոպական քաղաքական անցուդարձի մասին մի շարք դիտարկումներով: 1. ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ ընտրվեց, այսպիսով՝ ԵԺԿ-ն ստանձնեց հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը: 2. Եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ […]

«Նավթալինոտ» haqqin.az-ը և «թարմ» նորությունները

Ալիևյան քարոզչամեքենայի լոկոմոտիվներից մեկը՝haqqin.az-ը տեղեկատվական պակասը և ընթերցողների թիվը լրացնելու նպատակով “թարմ” լուրեր է մատուցում իր ընթերցողներին,որոնք,շատ դեպքում,երբ ստուգում ես,պարզվում է,որ բավական “նավթալինոտ” են և տեղի են ունեցել մի քանի տարի առաջ… Այսպես,մի քանի ժամ առաջ այդ ԶԼՄ-ն մի նյութ էր հրապարակել ամպագորգոռ վերնագրով՝””Ռեալը” փոխում է իր էմբլեմը հանուն մահմեդականների” (http://haqqin.az/news/90972)…Նյութն ընթերցելիս պարզվում է,որ “Ռեալ […]

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք […]

Ես ոչ մեկից նեղացած չեմ. Վարդան Ղուկասյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի չեմ շփվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ից ու ԵԿՄ-ից նեղացած լինելու պատճառով շուտով լքելու է 2 կառույցներն էլ: Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, թե լքելու է հարազատ կուսակցությունը, միայն նշեց, թե հիասթափված է: Պետք չէ խառնվել, […]

43 միլիոն՝ սիրիահայերին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար տրամադրել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Կառավարության պա­հուս­­տային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվի առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:

Էլիտան հանրության «արտացոլանքն է»․ վարչապետ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «МИР 24»-ին, որի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել։ Նա նշել է, որ գոհ է Մոսկվա կատարած այցից։ Վարչապետը անդրադարձել է հայ-ռուսական համագործակցության ոլորտներին, պատմել, թե այցի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Խոսելով էլիտայի մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ էլիտան հանրության «արտաքինն է»։ […]

Պուտինը երգել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ Ուսանողի օրվա կապակցությամբ, այցելել է Մոսկվայի պետական համալսարան եւ հանդիպումներ ունեցել ուսանողների հետ։   Հանդիպման ավարտին ուսանողներից մեկը երգել է նախագահի համար, եւ երբ նա երգի բառերը մոռացել է, նախագահն օգնել է նրան՝ մի փոքր երգելով նրա հետ։  

Արմեն Ամիրյանը կանդամագրվի ՀՀԿ-ին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում հայտարարել է ՀՀԿ-ին անդամագրվելու իր որոշման մասին: «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրի»,-ասել է Ամիրյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված