Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։ «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ապրիլի 7-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Դավիթ Տոնոյանը։ «Եռաբլուր»-ում էին նաեւ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ […]





































