14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փրկվել խեղդվելուց։ Փաշինյանն իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստվում է հարձակվելու Մայր Աթոռի վրա․ Իրատես

«Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։ Ավելին, Փաշինյանն այնքան հանգիստ է զգում իրեն, որ իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստում է հարձակվելու […]

Նիկոլազգիների խնդիրն է բաժանել ու ծնկի իջած պահել Հայերին ու Հայաստանը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Որ պահին, որ մի Հայը դադարի մյուս Հային անվանել ժեխ, իսկ մյուսը՝ փոխարենը չանվանի նախկին կամ աթոռակռիվ, այդ պահից շանս կա, որ հայերը կլսեն միմյանց։   Հենց Հայերը սկսեն միմյանց լսել ու հասկանալ իրար, այդ պահից սկսված, ոչ մի թուրք, ու ոչ մի […]

Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տեսնում ե՞ք չէ, Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք։   Տիկնայնք և պարոնայք իշխանական պատգամավորներ։   Մի՞թե դուք Նիկոլին ավելի շատ եք սիրում, քան ձեր Հայրենիքը։ Մի՞թե Նիկոլից ավելի շատ եք վախենում, քան պետությունը կորցնելուց։ Մի՞թե սորոսի փողերն […]

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով «Լուսավոր Հայաստան»-ի կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, որի օրինակներն արդեն ուղարկվել են քաղաքական ուժերին: «Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։ Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և […]

Ես գյուղի բնակիչներին ասել եմ, որ շաբաթվա կեսը պետք է լինեմ այդ գյուղերում՝ իրենց հետ. Առուշ Առուշանյան

Ես այս ողջ պրոցեսին անլուրջ եմ նայում, պրոցեսը դրդող մարդկանց էլ եմ անլուրջ նայում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործերին։ Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանմա միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության […]

Դավաճան-դահիճ, մեկ անելիք ունես.Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջ տուր ժողովուրդ-էլիտա բաժանմանը, հայ ժողովուրդը միշտ էլ ամբողջովին էլիտար է եղել իր կյանքով, պատմությամբ, գրագիտությամբ, խելքով, հայրենասիրությամբ, ճաշակով, արյան բաղադրիչով, ամեն-ամեն ինչով․․․ Հայ ժողովուրդը աշխարհի ամենահին, ամենախելացի, ամենապատմական, ամենապինդ ու ամենադիմացկուն ժողովուրդն ՝ եւ ամբողջ աշխարհում հայտնի՝ իր ազնվականությամբ ու գրագիտությամբ, անկախ […]

«Այսօր բերման ենթարկվածների շարքում 20-ից ավել հանրապետականներ կային։ Պատկերացնում եք, չէ»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր բերման ենթարկվածների շարքում 20-ից ավել հանրապետականներ կային։ Պատկերացնում եք, չէ՞։ Սովետի գուլագներից չվախեցած Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի, Սովետի բռնաճնշումների ժամանակ Արցախի անկախության շարժումը սկսած Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամներին փորձում են վախեցնել թրքաբարո վիժվածքին սպասարկող ուժայինների ճնշումներով։ Կներեք վատ ռուսերենիս համար՝ а хрен вам […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի