09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։ Նշենք, որ երեկ կեսգիշերին, երբ Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին […]

ՀՀ վարչապետի աթոռը արդեն մոտ 3 տարի զավթած անձը չի ներկայացնում հայ ժողովրդին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀ վարչապետի աթոռը արդեն մոտ 3 տարի զավթած անձը չի ներկայացնում հայ ժողովրդին, չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը։   Այդ անձի հրաժարականն են պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծ ի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, ԵՊՀ-ն, տասնյակ բուհեր, ուսումնական հաստատություններ, […]

Մտածե՞լ եք՝ ընտրողներն ու նույն ներկա պատգամավորները կմիանայի՞ն արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկն ազնիվ լիներ ու ասեր հեղափոխության իրական նպատակը․ Արսեն Ջուլֆալակյանը՝ «Իմ քայլին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցությունը հայտնելով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, որոնք այժմ արդեն նախկին գործընկերների քննադատությունների թիրախում են հայտնվել։ «Նույն ոճը, արդեն որերորդ անգամ… Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են […]

Հայաստանի գրողների միությունը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը

Հայաստանի գրողների միությունը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Ցավով պետք է արձանագրենք, որ 2020 թվականը փակում ենք մեր ժողովրդի ու Հայրենիքի համար չափազանց տագնապալի իրավիճակում։ Տնտեսական ու սոցիալական զարգացման իրական հեռանկարների բացակայությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ անբավարար պայքարը, ազգային արժեքների ոտնահարմամբ՝ կրթական, գիտական, մշակութային զարգացման կասկածելի քաղաքականության որդեգրումն ու […]

«Ժառանգությունը» վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց ՀՀ-ի համար անընդունելի օրակարգով

Հայաստանում եւ Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարության մեջ ասվում է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը եւ Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլեւ բացահայտ հակահայկական […]

Ռ․ Ռուբինյանին հրավիրում եմ իմ ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ այդ պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր. tert.am

Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս […]

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից հանդիպում է պահանջում

Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։  «Հարգելի՛ պարոնայք,   Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի […]

Եթե մենք Պատվի հասարակություն լինեինք, մերժվածը կունենար մի եղանակ՝ խառակիրին․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Խառակիրին Ճապոնիայում ծիսական ինքնասպանությունն է, որը մեր օրերում նույնպես ճապոնացիները կատարում են այն դեպքերում, երբ կասկածի տակ է դրվում անձի պատիվն ու արժանապատվությունը։ Ճապոնիայում խառակիրին կատարում էին պատվազրկությունից խուսափելու համար։ Ժամանակակից Ճապոնիայում, երբ որեւէ պաշտոնյա մեղադրվում է կոռոպցիայի, կամ ծանր անօրինականության մեջ, նրա ողջ ընտանիքը նույնպես պատվազրկվում է, սակայն ընտանիքի […]

Միքայել Մինասյանը` Թուրքայի հետ ստորագրվելիք փաստաթղթերի զիջումների փաթեթի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան էջում գրել է․ «Իմ տեղեկություններով` Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի Թուրքիայի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։ Փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջ խաղացումից, […]

Ռուբինյանը հաշիվ է պահանջում «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներից

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք. Վարդան Աթաբեկյան Գոռ Գևորգյան Թագուհի Թովմասյան Աննա Գրիգորյան Սոֆյա Հովսեփյան Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի